Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ելույթ է ունեցել Հռոմում Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվուըմ է, որ նա իր ելույթում դեմ է արտահայտվել Ուկրաինա զինվորականներ ուղարկելուն։
«Մենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա։ Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև և կանենք ամեն ինչ դա կանխելու համար»,-ասել է Շոլցը։