Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել, բայց մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա: Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հիշեցնենք, որ շվեյցարական Բյուրգենշտոկում ընթանում են բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում 2026 թվականի հունիսի 21-ին տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում:



