ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանի տեսանկյունից՝ ոչ բարեկամ ժողովուրդներ և երկրներ չկան. Լավրով

Ռուսաստանի տեսանկյունից՝ ոչ բարեկամ ժողովուրդներ և երկրներ չկան. Լավրով

Տարբեր պետություններ ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ ժողովուրդներ և երկրներ չկան: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌՕԱ Նովոստի-ն:

«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան կառավարություններ, որոնք պետության անունից կայացնում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում»,-նշել է Լավրովը:

  • Կիսվել: