ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք չենք ձգտում գրավել, նվաճել, կառավարել Գազան. Նեթանյահու

Մենք չենք ձգտում գրավել, նվաճել, կառավարել Գազան. Նեթանյահու

Մենք չենք ձգտում գրավել Գազան, մենք չենք ձգտում նվաճել Գազան, մենք չենք ձգտում կառավարել Գազան: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ՝ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան. այս կռվի վերջում ՀԱՄԱՍ չի լինի, մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն բոլորի, հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների և իսրայելցիների։ Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացումը, ապաարմատականացումը և վերակառուցումը, և այս ամենին կարելի է հասնել՛՛:

Նեթանյահուի խոսքով՝ Գազայում պետք է կառավարություն ձևավորվի, սակայն Իսրայելը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը չկրկնվի։

՛՛Ուստի մենք պետք է ունենանք հուսալի ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում կմտնեն Գազա և կչեզոքացնեն մարդասպաններին։ Որովհետև հենց դա կկանխի ՀԱՄԱՍ-ի նման կառույցի վերածնունդը՛՛,-ընդգծել է նա:

  • Կիսվել: