ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք ցանկանում ենք վերականգնել երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Նեդ Փրայս

Մենք ցանկանում ենք վերականգնել երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Նեդ Փրայս

ԱՄՆ պետդեպ խոսնակ Նեդ Փրասյցը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը և ԱՄՆ պաշտոնյաների ներգրավվածությանը։

Փրայսը, մասնավորապես, հայտարարել է.«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Իսկ անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան, որոնք քարտուղար Բլինքենը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Մենք ցանկանում վերականգնել կառուցողական երկխոսությունը, պատրաստ ենք երկկողմ համագործակցության։ Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց ու ԵԱՀԿ-ի միջոցով կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»։ 

Փրայսը նաև հավելել է, որ երկկողմ հանդիպման անցկացումը երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով դա կողմերի որոշելիքն է։ 

  • Կիսվել: