չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենենդեզը կրկին կդիմի Սենատին՝ Ցեղասպանության օրինագիծն արագացված ընթացակարգով քվեարկության դնելու պահանջով

Մենենդեզը կրկին կդիմի Սենատին՝ Ցեղասպանության օրինագիծն արագացված ընթացակարգով քվեարկության դնելու պահանջով

Մոտ մեկ ժամից Ռոբերտ Մենենդեզը (Տեդ Կրուզի հետ) նորից կդիմի ԱՄՆ Սենատին` պահանջելով արագացված ընթացակարգով քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության օրինագիծը։

Սա նշանակում է, որ փաստաթուղթը չի անցնի կոմիտեի մակարդակով հաստատման նախնական փուլը, այլ անմիջապես կբերվի լիագումար նիստի օրակարգ։ Այս ամենի համար, սակայն, անհրաժեշտ է, որ Մենենդեզի այս նախաձեռնությանը ոչ ոք դեմ չլինի, քանի որ մեկ «դեմ» քվեն, ինչպես նախորդ անգամները, կարող է կասեցնել քվեարկությունը։

Հիշեցնենք, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

  • Կիսվել: