երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Մեկուկես ժամ․ Ժնևում ավարտվել Է Լավրովի և Բլինքենի հանդիպումը

Մեկուկես ժամ․ Ժնևում ավարտվել Է Լավրովի և Բլինքենի հանդիպումը

Ժնեւում ավարտվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, հայտնում է Ria.ru-ն։

Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնեւի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տեւել է մեկուկես ժամ:

Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն Է: Առաջինը կայացել Է մայիսին, Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում:

Երկրորդը՝ դեկտեմբերին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում: Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել Է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել Էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին: Նրա խոսքով՝ հարկավոր Է, որ կողմերը քննարկեն ներկա իրադրությունը եւ տեսնեն, թե իրենք հնարավորություն կունենան դիվանագիտություն ու երկխոսություն վարել:

  • Կիսվել: