ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով

Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին՝ մինչև ժամը 13:00-ն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կարող են այցելել մշտական մուտքի տոմսերով, իսկ ժամը 13:00-ից սկսած` մուտքը արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի հատուկ տոմսերով։

  • Կիսվել: