շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկնարկել են ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները

Մեկնարկել են ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները

Այսօր մեկնարկում են ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները:

Երկու պետությունների նախագահների որոշման համաձայն՝ Բելառուսում մինչեւ փետրվարի 9-ն անցկացվել է Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման առաջին փուլը։ Տարբեր հրաձգարաններում զորքերը մշակել են պաշտպանության անցկացմանը եւ ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր։
 
Արձագանքման ուժերի ստուգման երկրորդ փուլում, որը կանցկացվի փետրվարի 10-ից 20-ը, տեղի կունենան «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները։ Բելառուսի եւ Ռուսաստանի Զինված ուժերի Արեւելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումներն ու զորամասերը կմշակեն պաշտպանական գործողության ընթացքում արտաքին ագրեսիան ճնշելու եւ հետ մղելու, ինչպես նաեւ ահաբեկչությանը հակազդելու եւ Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրները: 
 
Զորքերի գործնական գործողություններն անցկացվում են Բրեստսկի, Դոմանովսկի, Գոժսկի, Օբուզ-Լեսնովսկի եւ Օսիպովիչսկի հրաձգարաններում։

  • Կիսվել: