ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք

Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 258-ով, մահացել է 10 մարդ:
 
Վրաստանի կառավարության StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ երկրում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի 268355 դեպք:
 
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 571 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, համաճարակի սկզբից մինչև օրս բուժվել է 261637 հիվանդ, մահացել է 3435 մարդ:
 
Օրվա ընթացքում կատարվել է 9653 թեստ, այդ թվում 4697 հակամարմնի և 4956 ՊՇՌ թեստեր:  Կարանտինում գտնվում է 328 մարդ, հիվանդանոցներում `1723, իսկ քովիդ հյուրանոցներում` 231 մարդ:
 
Վրաստանի 41 քաղաքացի այլ երկրներից բուժման նպատակով  տեղափոխվել է հանրապետություն: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

  • Կիսվել: