կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ հարվածի դիմաց` մեկ գերու մահապատիժ. ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է Իսրայելին

Մեկ հարվածի դիմաց` մեկ գերու մահապատիժ. ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է Իսրայելին

Իսրայելի յուրաքանչյուր «առանց զգուշացման հարվածին» պատասխանը կլինի մեկ գերու մահապատժի ենթարկվելը, հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան:

Նա նաև հայտարարել է, որ իսրայելցի գերիների շրջանում կան մի քանի տասնյակ անձինք, ովքեր երկքաղաքացի են, կան նաև ՌԴ քաղաքացիություն ունեցողներ:

Իսրայելի իշխանությունները բնակիչներին կոչ են արել սննդի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել` նկատի ունենալով, որ 72 ժամ կարող են անցկացնել ռմբապաստարաններում:

Ուժեղ պայթյուն է հնչել Սինայի թերակղզում` Ռաֆահ քաղաքում, որ գտնվում է Եգիպտոսի ու Գազայի հատվածի սահմանին գտնվող համանուն անցակետի հարևանությամբ:

  • Կիսվել: