Մեդվեդևը հայտարարել է ՌԴ միգրանտների մուտքի վերահսկման անհրաժեշտության մասին
Ռուսաստան միգրանտների մուտքի, երկրի ներսում նրանց տեղաշարժի, երկրից դուրս գալու բոլոր դեպքերը պետք է պետական խիստ հսկողության տակ լինեն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Միգրանտների կողմից մեր երկիր մուտքի, երկրի ներսում տեղաշարժի, երկրից ելքի բոլոր դեպքերը պետք է դրվեն պետական խիստ վերահսկողության տակ՝ առանց բացառությունների»:
Մեդվեդևը հավելել է, որ միգրանգների տեղաշարժը պետք է հսկվի նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։