Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում զորահանդեսին կմասնակցի միջուկային պատերազմի համար նախատեսված «դատաստանի օրվա ինքնաթիռը»
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք գլխավոր զորահանդեսին կմասնակցի 11 000 մարդ, 131 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև 77 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և ՛՛դատաստանի օրվա ինքնաթիռը՛՛: Այս մասն հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Օդային շքերթին, ըստ ՌԴ ՊՆ-ի, կներգրավվի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամենագաղտնի ինքնաթիռներից մեկը՝ Իլ-80 օդային կառավարման կենտրոնը, որը հայտնի է որպես ՛՛դատաստանի օրվա ինքնաթիռ՛՛:
Ինչպես հայտնի է՝ նման ինքնաթիռները կարող են օգտագործվել միջուկային պատերազմի դեպքում, եթե ոչնչացվեն ցամաքային կառավարման կառույցները։
Նշվում է, որ վերջին անգամ Իլ-80-ը Հաղթանակի շքերթին մասնակցել է 2010 թվականին։