չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մայիսի 21-ին Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Մայիսի 21-ին Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին՝ հայտնում են լրատվամիջոցները: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնապես դիմել է երկրի նախագահին՝ լուծարելու խորհրդարանի ներկայիս կազմը: Նախագահ Կատերինա Սակելարոպուլոն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հունաստանը ներկայիս կառավարության ղեկավարությամբ դիմացել է բազմաթիվ ճգնաժամերի, մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները հստակ հեռանկար կբացեն երկրի հետագա ընթացքի համար»,- ասել է Միցոտակիսը հեռուստատեսային ուղերձում:

 

  • Կիսվել: