Մասկն Իրավանիի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը նվազեցնելու հարցը. NYT
Գործարար Իլոն Մասքը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Նյու Յորքում։ Այն տևել է ավելի քան մեկ ժամ։ Հրատարակության զրուցակիցները բանակցությունները դրական են որակել և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։
Մասկը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում համարվում է ամենաազդեցիկ անձը, նշում է The New York Times-ը։ Քանի որ Մասկը դեռ պաշտոնյա չէ, նրա հետ հանդիպումը Իրանի համար «շրջանցող տարբերակ» դարձավ և թույլ տվեց խուսափել ԱՄՆ պաշտոնյաների հետ շփումից։ Իրանցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, թերթին ասել է, որ Ամիր Սաիդ Իրավանին առաջարկել է միլիարդատիրոջը թույլտվություն ստանալ ԱՄՆ գանձապետարանից՝ «իր բիզնեսի մի մասը Թեհրան տեղափոխելու համար»: