չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարիուպոլում «Ազով» ազգային գումարտակի զինյալները պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը. ՌԴ ՊՆ

Մարիուպոլում «Ազով» ազգային գումարտակի զինյալները պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը. ՌԴ ՊՆ

՛՛Ազով՛՛ ազգային գումարտակի զինյալները Մարիուպոլում պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ անվանելով դա ՛՛արյունալի սադրանք՛՛ եւ ընդգծելով, որ թատրոնի շենքը երբեք չի եղել ռուսական զորքերի թիրախում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մարտի 16-ի ռուսական ավիացիան Մարիուպոլ քաղաքում ցամաքային թիրախներին հարվածելու հետ կապված որեւէ առաջադրանք չի իրականացրել։ Ըստ առկա հավաստի տվյալների՝ ՛՛Ազով՛՛ ազգային գումարտակի զինյալները նոր արյունալի սադրանք են իրականացրել՝ պայթեցնելով իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը՛՛։

 

  • Կիսվել: