շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանրամասներ Աստրախանում բնակելի շենքի մասնակի փլուզման վերաբերյալ. կա առնվազն զոհ (տեսանյութ)

Մանրամասներ Աստրախանում բնակելի շենքի մասնակի փլուզման վերաբերյալ. կա առնվազն զոհ (տեսանյութ)

Մանրամասներ են հայտնի դարձել այսօր Ռուսաստանի Աստրախան քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման մասին:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ կա առնվազն մեկ զոհ:

Հաղորդվում է, Պրիվոկզալնայա փողոցում գտնվող բնակելի շենքի պատին առաջացած ճաքի մասին ՌԴ ԱԻՆ-ը հաղորդագրություն է ստացել ժամը 17։57-ին, ինչից հետո սկսվել է բնակիչների տարհանումը։ Ժամը 18։27-ին շենքի երրորդ ու չորրորդ մուտքերը փլուզվել են։

Փրկարարները շենքից տարհանել են 213 մարդու, այդ թվում՝ 37 երեխայի։ Տահանված անձանց համար դպրոցներում ժամանակավոր կացության երեք կետ է բացվել։ Դեպքի վայրում աշխատում է 176 փրկարար ու 39 միավոր տեխնիկա։

Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինն իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մի տարեց կին է մահացել, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

ՌԴ հատուկ ծառայությունները չեն հաստատում գազի պայթյունի վարկածը։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կառուցատարրերի փլուզում։

Քննչական կոմիտեն դեռ պարզում է միջադեպի պատճառները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Աստրախանի մարզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: