երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հնդկաստանի Մանիպուր նահանգում բախումների հետևանքով կա 8 զոհ, 18 վիրավոր

Հնդկաստանի Մանիպուր նահանգում բախումների հետևանքով կա 8 զոհ, 18 վիրավոր

Հնդկաստանի Մանիպուրի նահանգում առնվազն 8 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել ազգամիջյան նոր բախումների հետևանքով, տեղեկացնում է Press Trust of Indiaն։

Նշվում է, որ օգոստոսի 29-ից բախումները շարունակվում են Բիշնուպուրի և Չուրաչանդպուրի շրջաններում, ինչպես նաև դրանց հարևան շրջաններում։ Գործակալության տվյալներով՝ բռնության նոր ալիքի պատճառ է դարձել հրաձգության ժամանակ Խորենտակի շրջանում գյուղի 30-ամյա կամավորի սպանությունը։

Մանիպուրում լարվածության պատճառ է դարձել մեյթհեյ ժողովրդի պահանջը՝ նահանգում ստանալու, այսպես կոչված, գրանցված կաստայի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կաստայի անդամներին տալիս է որոշակի արտոնություններ, այդ թվում՝ պետական ​​հաստատությունում կամ ձեռնարկությունում աշխատանքի տեղավորվելիս, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս։

Դա առաջացրել է նահանգի բնակչության 56%-ը կազմող քուքի ժողովրդի բողոքը, որը նման պահանջը համարել է հարձակում իր իրավունքների վրա։

Երկու ժողովուրդների միջև Մանիպուրում զանգվածային բախումներ էին տեղի ունեցել մայիսի սկզբին, երբ քուքի ժողովրդի կազմակերպություններն անցկացրին «Ցեղային համերաշխության երթ»՝ դեմ արտահայտվելով մեյթհեյներին գրանցված դասի մեջ ներառելուն։ Բախումների զոհ են դարձել տասնյակ մարդիկ։

Երկու ժողովուրդների միջև զոհերի ընդհանուր թիվը ներկայում հասնում է ավելի քան 160-ի, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

  • Կիսվել: