երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակրոնը փոխում է Ֆրանսիայի էներգետիկ կուրսը

Մակրոնը փոխում է Ֆրանսիայի էներգետիկ կուրսը

Վերականգնել Ֆրանսիայի էներգիայի վերահսկողությունը՝ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Բելֆորում կայացած ելույթի ժամանակ՝ գրում է Euronews-ը:

Ֆրանսիայի նախագահն արդյունաբերական այդ շրջան էր գնացել՝ ներկայացնելու երկրի էներգետիկ ռազմավարությունը մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Այն ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի վերակենդանացման լայնածավալ ծրագիր:

Մակրոնն ասել է, որ նախատեսել է մինչև 2035 թվականը շահագործման հանձնել 14 ռեակտոր, հնարավորության դեպքում էլ էլեկտրակայանների կյանքը երկարեցնել ավելի քան 50 տարով:

Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը հաստատում է միջուկային էներգիայի վերաբերյալ իր կուրսի փոփոխությունը: 2017 թվականին նա հայտարարել էր Ֆրանսիայում այն 50%-ով նվազեցնելու մտադրության մասին։

Մակրոնը նշել է, որ միաժամանակ նախատեսում է 10 անգամ ավելացնել արևից ստացվող, 2 անգամ էլ՝ քամուց ստացվող էներգիան։

  • Կիսվել: