Մակրոնը մտադիր է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում ուկրաիներեն գրառում է արել՝ հայտնելով, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հայտարարել «Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու» իր մտադրության մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտնել էր Մակրոնի հետ 1 ժամանոց «շատ բովանդակալից» զրույցի մասին։
Ըստ նրա՝ քննարկվել են առաջնահերթ պաշտպանական կարիքները, մասնավորապես՝ ուկրաինական ՀՕՊ-ի ուժեղացումը, SAMP/T համակարգերի հրթիռների մատակարարումը և անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորումը։



