հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան

Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին կայցելի Ղազախստան, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ուզբեկստան, հայտնում են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է AFP-ն:

«Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս երկու երկրներին բարեփոխումների  հարցում, նպաստել միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, աջակցել նրանց անկախությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ հարաբերություններն ամրապնդելու մտադրությանը»,- այցի նպատակների վերաբերյալ նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ֆրանսիան, Ղազախստանը և Ուզբեկստանը կապերը սերտացնում են՝ ընդլայնելու համար տնտեսական, մասնավորապես էներգետիկ ոլորտում համագործակցությունը,  ինչպես նաև մատակարարումները տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության և պաշտպանության ոլորտներում։

  • Կիսվել: