հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մակրոնը հարաբերությունների կարգավորման նպատակով նամակ է ուղարկել Էրդողանին

Մակրոնը հարաբերությունների կարգավորման նպատակով նամակ է ուղարկել Էրդողանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին, տեղեկացնում է Sabah-ը:

Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է. ՛՛Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որտեղ նա գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին՛՛:

Նա նաև տեղեկացրել է, որ Էրդողանի արձագանքը Մակրոնի նամակին դրական է եղել:

  • Կիսվել: