Մակրոնն ընդունել է կառավարության հրաժարականի դիմումը
Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնիեի կառավարության հրաժարականի դիմումը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Բարնիեն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։
Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։