ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մակրոնն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի համակեցությունը

Մակրոնն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի համակեցությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իսրայելի և Պաղեստինի համար երկու պետությունների լուծումը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Մակրոնը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ»:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Մուհամմեդ բին Սալմանի հետ քննարկել է 142 երկրների կողմից Նյու Յորքի հռչակագրի ընդունումը՝ Իսրայելի և Պաղեստինի համար երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան համանախագահելու են երկու պետությունների լուծման վերաբերյալ համաժողովը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը Նյու Յորքում։

Ֆրանսիայի նախագահը գրել է, որ համաժողովը «պետք է թույլ տա մեզ ևս մեկ քայլ անել միջազգային հանրությանը մոբիլիզացնելու ուղղությամբ»։

«Երկու ժողովուրդ, երկու պետություն, խաղաղություն և անվտանգություն բոլորի համար»,-նշել է նա:

  • Կիսվել: