չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է նաև, որ կողմերը մանրամասն քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները:

 

  • Կիսվել: