չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Դաղստանի ՔԿ-ն գործ է հարուցել

Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Դաղստանի ՔԿ-ն գործ է հարուցել

Մախաչկալայի օդանավակայանում դաղստանցիները, հրեաների չգտնելով, հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Դաղստանի Քննչական կոմիտեն զանգվածային անկարգությունների փաստով գործ է հարուցել (212 Քրեական օրենսգիրք)՝ կապված Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած ջարդարարության հետ։

Գործը հարուցվել է զանգվածային անկարգությունների հոդվածով, պատիժը՝ 8-ից 15 տարի:

Մախաչկալայի վրայով պտտվող ինքնաթիռները ուղղորդվվել են Միներալնիե Վոդի օդանավակայան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։

Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած հրեաներին փնտրելու համար։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա, ինչից հետո օդանավակայան բերվել հատուկ ջոկատայինները։

Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։

Ցուցարարները ծեծի են ենթարկել մի ոստիկանի, որը բղավում էր՝ ՛՛Դուք մարդ եք սպանում՛՛։ Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ ծածանելով Պաղեստինի դրոշը։

Ներկայում օդանավակայանը չի ընդունում կամ բաց թողնում ինքնաթիռներ։ ՛՛Մախաչկալայի օդանավակայանի միջանկյալ հատված անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար՛՛,-հայտարարել է ՛՛Ռոսավիացիան՛՛:

  • Կիսվել: