շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ը ՌԴ-ին ուկրաինական տարածքներից զորքերը հեռացնելու մասին կոչ անող բանաձև է ընդունել. ինչպես է քվեարկել Հայաստանը

ՄԱԿ-ը ՌԴ-ին ուկրաինական տարածքներից զորքերը հեռացնելու մասին կոչ անող բանաձև է ընդունել. ինչպես է քվեարկել Հայաստանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևին, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և դուրս բերել ռուսական բոլոր զորքերն ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի թվիթերյան գրառումից։

Այսպես՝ հայտնի է դարձել, որ  բանաձեւին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել:

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան:

 

 

 

 

  • Կիսվել: