հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ը բարձր է գնահատել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Չինաստանի ծրագիրը

ՄԱԿ-ը բարձր է գնահատել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Չինաստանի ծրագիրը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի  քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Չինաստանի ծրագրի վերաբերյալ ասել է, որ գնահատական տալու համար իրենց անհրաժեշտ են ավելի շատ մանրամասներ այդ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԿ-ը խրախուսում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի ջանքերը։

Փետրվարին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց Ուկրաինայում խաղաղ կարգավորման իր ծրագիրը։ 12 կետից բաղկացած փաստաթղթի առանցքային կետերն են խաղաղ բանակցությունների վերսկսումը և ռազմական գործողությունների դադարեցումը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքը և Կիևը։

  • Կիսվել: