շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացնում է՝ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացնում է՝ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Սիրիան կարող է ներքաշվել մերձավորարևելյան հակամարտության մեջ, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Նեբենզյան ասել է, թե ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ:

Նրա խոսքով՝ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին է:

  • Կիսվել: