ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտնել է Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Իրանի 4 դիվանագետի զոհվելու մասին
Մարտի 8-ի առավոտյան Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով իրանցի չորս դիվանագետ է զոհվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, տեղեկացնում է Tasnim գործակալության տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այդ ժամանակ հայտարարել էր, որ հարված է հասցրել Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերի լիբանանյան կորպուսի հրամանատարների ուղղությամբ։ Կորպուսի գործունեությունը Լիբանանում կազմակերպվել էր Իրանում ԻՀՊԿ-ի գործունեությանը զուգահեռ։


