շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԿ-ն իր եւս 120 աշխատակիցների եւ այլ անձանց է տարահանել Աֆղանստանից

ՄԱԿ-ն իր եւս 120 աշխատակիցների եւ այլ անձանց է տարահանել Աֆղանստանից

ՄԱԿ-ն օգոստոսի 22-ին Աֆղանստանից իր եւս 120 աշխատակիցների տարահանել Ղազախստան: Այդ մասին, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը տարածել Է ՄԱԿ-ի գլխավոր քարատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ն Աֆղանստանում օգոստոսի 22-ին Քաբուլից 120 մարդ Է տարել Ալմաթի, դա երկրորդ նման ավիաչվերթն Է վերջին շաբաթվա ընթացքում: Ուղեւորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ եւ մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, կազմակերպություններ, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
 

Միավորված ազգերը կենտրոնացած են «իրենց հազարավոր աշխատակիցների եւ գործընկերների անվտանգության» ապահովման վրա եւ աշխատում են «խիստ կարեւոր հումանիտար եւ այլ օգնություն հասցնելով կարիքավոր աֆղաններին», նշել Է Դյուժարիկը: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի, որպեսզի շարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով:

«Թալիբան» արմատական շարժման վճռական հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուչություններում աշխատում Էր մոտավորապես 3 հազար մարդ տեղացի բնակինչների թվից եւ ավելի քան 700 օտարերկրացիներ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ:

 

  • Կիսվել: