հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի Միջազգային դատարանում կլսվի Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում կլսվի Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

Հաագայի միջազգային դատարանը մարտի 7-ին և 8-ին լսումներ կանցկացնի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ։ Կիևը պահանջում է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը դադարեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, որն Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար շահարկում է «ցեղասպանություն» եզրույթը։

Ուկրաինական կողմն իր փաստարկները դատարանում կներկայացնի երկուշաբթի՝ մարտի 7-ին։ Ռուսական կողմին կլսեն երեքշաբթի՝ մարտի 8-ին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը հետաքննելու անհրաժեշտության մասին։ Դրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվի երեք փորձագետ։

  • Կիսվել: