ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրենը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ մտահոգության փոխարեն իր հրճվանքն է արտահայտել Ալիևի հետ հանդիպմանը

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրենը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ մտահոգության փոխարեն իր հրճվանքն է արտահայտել Ալիևի հետ հանդիպմանը

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆը Դավոսում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման ֆոնին տիկինը, սակայն, մտահոգության փոխարեն իր հրճվանքն է արտահայտել հանդիպման կապակցությամբ։

Այս առնչությամբ նա գրել է. «Ես երջանիկեմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել տարածաշրջանային ուրբանիստական ֆորումի վերաբերյալ հարցեր»։
 
Նա նաև հիացմունքով է հիշել իր այցը Ադրբեջան և Ալիևին խորին շնորհակալություն հայտնել իր ղեկավարած կառույցին ֆինանսական աջակցության համար։
 

  • Կիսվել: