ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբանանում փեյջերների պայթյունների դեպքով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբանանում փեյջերների պայթյունների դեպքով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին նիստ կանցկացնի Լիբանանում փեյջերների պայթյունների դեպքով։ Նիստն անցկացնելու կոչը ստացվել է Ալժիրից:

Ինչպես հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը՝  սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է առնվազն 2750 մարդ, որոնք շարունակում են մնալ հիվանդանոցներում: Սեպտեմբերի 18-ին Լիբանանը բախվեց պայթյունների նոր շարքի: Վերջին տվյալներով՝ նոր պայթյունների զոհ է դարձել 14 մարդ, տուժել է 450 -ը։

Ըստ տարբեր աղբյուրների՝ հարձակման հետևում կանգնած է իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը:

 

  • Կիսվել: