երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մահացել է Մոլդովայի առաջին նախագահը

Մահացել է Մոլդովայի առաջին նախագահը

82 տարեկանում կյանքից հեռացել է Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզային։
 
Սնեգուրին հուղարկավորելու են Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը կնոջ կողքին։
Միրչա Սնեգուրը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի հունվարի 15-ը։
 
Սնեգուրը ծնվել է 1940 թվականի հունվարի 17-ին Ռումինիայի Սորոկա գավառի Տրիֆենեշտ գյուղում։ Նա ավարտել է Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել է գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև տարբեր կառավարչական պաշտոններ է զբաղեցրել Մոլդովայի հյուսիսային շրջաններում։
 
2000 թվականին պարգևատրվել է Հանրապետության շքանշանով, արժանացել է Քիշնևի գյուղատնտեսական համալսարանի (1996 թ.), Անկարայի համալսարանի (1996 թ.) և Մոլդովայի միջազգային ազատ համալսարանի (2001 թ.) Doctor Honoris Causa պատվավոր կոչման։

  • Կիսվել: