շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է Իտալիայի ամենատարեց կին բնակիչը՝ 112-ամյա Մարիա Օլիվան

Մահացել է Իտալիայի ամենատարեց կին բնակիչը՝ 112-ամյա Մարիա Օլիվան

Մահացել է Իտալիայի ամենատարեց բնակչուհին՝ 112-ամյա Մարիա Օլիվան, տեղեկացնում է ANSA-ն:

Նշվում է, որ  նա մահացել է իր տանը՝ Սիցիլիայի Պյացա-Արմերինա քաղաքում, որտեղ ապրել է ողջ կյանքի ընթացքում:

Մարիա Օլիվան 112-ամյակը նշել էր ապրիլի 16-ին: Նա ունեցել է ութ երեխա, որոնցից ողջ են հինգը, ինչպես նաև 58 թոռ և ծոռ:

Այսրվա դրությամբ Իտալիայի ամենատարեց կին բնակիչը համարվում է Իդա Ձոկարատո. նա 112 տարեկան է դարձել մայիսի 24-ին:

 

  • Կիսվել: