հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասաններից Էնդրյու Դանբարը

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասաններից Էնդրյու Դանբարը

Բելֆաստում 30 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Էնդրյու Դանբարը, որն առավել հայտնի է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալից: Հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Հայտնի սերիալում Դանբարը մարմնավորել է Սթարկին և Թեոն Գրեյջոյի նմանակին:  

«Ամենից շատ նրան կհիշեն իր բարի էության և վարակիչ անձնավորություն լինելու համար: Շնորհակալություն ամենի համար, որ դու արել ես մեզ համար, Էնդրյու: Մենք շատ կկարոտենք քեզ»,-իր ցավակցություններն է հայտնել դերասան Էնդի Մաքքլեյը:

  • Կիսվել: