ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն պետք է պահպանի իր անկախությունը. Ռոհանի

ՄԱԳԱՏԷ-ն պետք է պահպանի իր անկախությունը. Ռոհանի

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին ՝ ԻԻՀ նախագահն ասել է. «ՄԱԳԱՏԷ-ն պետք է պահպանի իր անկախությունը, Միացյալ Նահանգների և Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման ներքո չշեղվի իր օրինական ուղուց, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը կայացած  կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ը բարձրացնելով մի հարց, որն արդեն շուրջ 20 տարեկան է, ցանկանում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը  հեռացնել իր հիմնական պարտականությունից:

Կարևորելով միջազգային համակարգի համար գործակալության դիրքի պահպանումը, Ռոհանին ընդգծել է. «Իրանը համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, բայց անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան կտա գործակալության քայլերին»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Իրանի հավատարմության մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցներին, Ռոհանին հավելելել է.«Իրանը պատրաստ է կանոնակարգի շրջանակներում ընդունել ՄԱԳԱՏԷ-ի իրավական վերահսկողությունը և համագործակցել գործակալության հետ»:

Պատասխանելով ԱՄՆ-ի պաշտոնյաների այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ, Ռոհանին հավելել է. «Թեհրանը գիտի, որ այդ հայտարարություններն անհիմն են հնչում են առաջիկա ընտրությունների և այլ խնդիրների պատճառով»:

  • Կիսվել: