հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է Ուկրաինայում միջուկային երաշխիքների պահպանման հաջող ստուգումների մասին

ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է Ուկրաինայում միջուկային երաշխիքների պահպանման հաջող ստուգումների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատում է, որ հաջողությամբ կատարել է  2023 թվականի ընթացքում Ուկրաինայի ատոմակայաններում միջուկային նյութերի օգտագործման ստուգում՝ ըստ նշանակության: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Ուկրաինայում, չնայած շարունակվող զինված հակամարտությանը, ՄԱԳԱՏԷ-ն կարողացել է անձամբ իրականացնել երաշխիքների պահպանման ստուգումներ՝ հավաստիանալու համար միջուկային նյութերի խաղաղ օգտագործման հարցում»,- ասված է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Գործակալությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում «օգնել է կանխել Ուկրաինայում միջուկային վթարը»՝ չհստակեցնելով, թե խոսքը ինչի մասին է։

  • Կիսվել: