ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն չպետք է ենթարկվի քաղաքական ճնշումներին. Իրանի ԱԳՆ քաղաքական տեղակալ

ՄԱԳԱՏԷ-ն չպետք է ենթարկվի քաղաքական ճնշումներին. Իրանի ԱԳՆ քաղաքական տեղակալ

Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական տեղակալն ասել է «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է պահպանի իր տեխնիկական բնույթը և չտրվի քաղաքական ճնշումներին», գրում է parstoday.com-ը:

Fars News գործակալության հաղորդման համաձայն, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ասել է. «Իրանը կշարունակի իր միջուկային գործունեությունը միջուկային համաձայնագրի դրույթներին համապատասխան»։

Բաղերի Քանին ասել է, որ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան ընդունել միջուկային գործարքի նոր իրականությունը: Նա հավելել է. «Քանի դեռ մյուս կողմը որևէ պարտավորություն չի ստանձնում, Իրանի համար միջուկային քաղաքականությունից նահանջելու պատճառ չկա»։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների և խնդիրներին, Ալի Բաղերի Քանին ասել է. «Տարածաշրջանային հարցերը դիտարկվում են միայն տարածաշրջանի երկրների միջև»։

Ավելի վաղ,  նա  ասել էր.«Նոյեմբերի 29-ի բանակցությունների հաջողությունը կախված է  պատժամիջոցները չեղարկելու մյուս կողմի լուրջ կամքից և գործնական քայլերից»։

Նոյեմբերի 29-ին Վիեննայում տեղի կունենան ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրանի և 4 + 1 խմբի բանակցությունները:

  • Կիսվել: