հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից

 ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել Է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այդ մասին սեպտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում Է պատվիրակության անդամներին:

«Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել Է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վա: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ Էին ժամանել սեպտեմբերի 1-ին: Ինչպես հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին  հանգուցային տվյալներ ստանալ կայանում: Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղեւորության ընթացքում Գրոսին շփվել Է Էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում Է կայանը:

  • Կիսվել: