կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սոչիում հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սոչիում հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ

Սոչիում ավարտվել են «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկկողմ բանակցությունները, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը։

«Երկկողմ բանակցություններն ավարտվել են, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ», - ասել է պետական ​​կորպորացիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ քննարկվում է ոչ միայն Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, այլև լայն շրջանակի հարցեր։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Դա Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։ 2022 թվականի փետրվարի վերջին օբյեկտն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

  • Կիսվել: