շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը։ Տեղեկությունը հայտնում է գործակալության կայքը։
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ ուկրաինական զորքերը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ։
 
«Մեր անձնակազմի տված նորությունները (ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ատոմակայանում են–խմբ.) երեկ և այսօր առավոտյան խիստ մտահոգված են։ Այս խոշոր ատոմակայանի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, ինչը միանգամայն անընդունելի է։ Նրանք, ովքեր կանգնած է այս ամենի հետևում, պետք է անմիջապես դադարեցնեն գնդակոծումը: Բազմիցս ասել եմ` դուք կրակի հետ եք խաղում», - հայտարարել է Գրոսին։
 
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով` Զապորոժիեի ատոմակայանում ավերվել է մի քանի շենք, սակայն դրանք դեռևս միջուկային անվտանգությանը չեն սպառնում։ Գործակալության փորձագետները, որոնք այս պահին գտնվում են ատոմակայանի տարածքում հայտնել են, որ պայթյուններ են նկատել անգամ իրենց պատուհաններից։
 
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը ՝ կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության գալ և միջուկային անվտանգության գոտի սահմանել ատոմակայանն ու դրա շրջակա տարածքը։
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի կողքին։ Այն թվով ամենաշատ բլոկներ ունեցող և ամենահզոր ատոմակայանն է Եվրոպայում։ Մարտ ամսից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։

  • Կիսվել: