շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

Մեծ յոթնյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչի Ուկրաինայի սահմանների փոփոխությունները։

«Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»։ Այս մասին ասվում է եռօրյա հանդիպման արդյունքներով Մ7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։

«Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել մեր ռազմական օգնությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասվում է փաստաթղթում։

  • Կիսվել: