երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ԵՄ-ն կփորձի հուլիսի 15-ին համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթը․ Կալաս

ԵՄ-ն կփորձի հուլիսի 15-ին համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթը․ Կալաս

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը ԵՄ դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին, երբ լրանում է ռուսական նավթի գների այսպես կոչված առավելագույն շեմի գործողության ժամկետը։ Այս մասին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է համայնքի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չորեքշաբթի օրը մենք կունենանք մեր դեսպանների նոր հանդիպումը, բայց ես չեմ կարող որևէ երաշխիք տալ»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ հետագա քայլերի մասին հարցին, որը նախարարները չեն կարողացել համաձայնեցնել հուլիսի 13-ին։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն դեռ չի պլանավորում անցնել «Բ պլանին», որը կենթադրեր ռուսական նավթի գների առավելագույն շեմի գործողության ժամկետների առանձին երկարաձգում, եթե այդ որոշումը չընդունվի ընդհանուր առմամբ 21-րդ փաթեթի վերաբերյալ ընդհանուր համաձայնության շրջանակներում։

«Ես չեմ կարող բացառել որևէ որոշում, բայց մեր նպատակն է հասնել համաձայնության։ Եթե համաձայնություն չունենանք, մենք կաշխատենք Բ պլանի վրա, բայց առայժմ աշխատում ենք Ա պլանի վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Կալասը խոստովանել էր, որ ԵՄ պատժամիջոցները ցավ են պատճառում եվրոպական տնտեսությանը, բայց կոչ էր արել «մի փոքր համբերել հանուն երկարաժամկետ հաղթանակի»։

  • Կիսվել: