կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լվովի նավթի պահեստը ամբողջությամբ ոչնչացվել է ռուսական հրթիռով. Украинская правда

Լվովի նավթի պահեստը ամբողջությամբ ոչնչացվել է ռուսական հրթիռով. Украинская правда

Լվովի նավթի պահեստը, որը ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են մարտի 26-ին, ավերվել է: Այս մասին հայտնել են Լվովի շրջանային ռազմական վարչությունից, փոխանցում է Украинская правда-ն:

«Լվովի նավթի պահեստը, որը նախօրեին հրթիռակոծվել էր, ամբողջությամբ ավերված է։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումները հրդեհը մարել են ողջ գիշեր»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մարտի 26-ին ռուսական զինված ուժերը մի քանի հրթիռային հարված են հասցրել Լվովին։

  • Կիսվել: