Լուրջ խախտումներ՝ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ԵՄ
Ըստ Եվրամիության՝ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում լուրջ խախտումներ են արձանագրվել: Այս մասին ասված է ԵՄ-ի տարածած հայտարարութան մեջ:
՛՛Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության՝ ընտրություններն Ադրբեջանում ընթացել են կոշտ քաղաքական և իրավական միջավայրում, որը հնարավորություն չի տվել իրական բազմակարծություն ապահովելու և հանգեցրել է մրցակցության բացակայության՛՛,-ասված է հայտարարությն մեջ::
Բացի այդ՝ նշվում է նաև, որ թեև քվեարկության գործընթացը կազմակերպված էր և, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր, սակայն լուրջ խախտումներ և բացթողումներ են արձանագրվել, մասնավորապես ձայների հաշվման ժամանակ, ինչը հարցեր էր առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը միաժամանակ նշել է, որ ընտրություններն անցկացվել են այլախոհության շարունակվող ճնշումների պայմաններում։
՛՛Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հաշվի առնել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին՛՛,-ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ: