հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լուկաշենկոյի և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը Բաքվում մոտ 5 ժամ է տևել. պաշտոնական բանակցությունները կայանալու են այսօր. БелТА

Լուկաշենկոյի և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը Բաքվում մոտ 5 ժամ է տևել. պաշտոնական բանակցությունները կայանալու են այսօր. БелТА

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը Բաքվում տևել է մոտ 5 ժամ և ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, հայտնում է belta.by-ն։

Աղբյուրը չի հայտնում, թե ինչ հարցեր են ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել երկրների ղեկավարները: Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը մինչ այդ հաղորդել էր, որ ղեկավարները քննարկելու են «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները»: 

«Пул первого» թելեգրամյան ալիքը, որը, ըստ աղբյուրի, մոտ է կանգնած Բելառուսի նախագահի լրատվական ծառայությանը, հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են հիմնականում միջազգային հարցեր, և բանակցությունների սենյակում ղեկավարներին հաստ թղթապանակներ են փոխանցվել:

Ապրիլի 14-ին Ադրբեջանի նախագահի նստավայրում կկայանա Լուկաշենկո-Ալիև պաշտոնական հանդիպումը, սպասվում է, որ հիմնականում ուշադրություն է հատկացվելու է երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորաման ու համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու հարցերին:

  • Կիսվել: