ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լուկաշենկոն ստորագրել է պետական դավաճանության համար պաշտոնյաներին մահապատժի ենթարկելու մասին օրենքը

Լուկաշենկոն ստորագրել է պետական դավաճանության համար պաշտոնյաներին մահապատժի ենթարկելու մասին օրենքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով հնարավոր է դառնում մահապատիժ կիրառել պետական ​​պաշտոն զբաղեցնող անձանց և զինվորականների նկատմամբ՝ պետական ​​դավաճանության համար: Բելառուսի նախագահի կայքը հաղորդել է՝ միջոցառման նպատակն է ուժեղացնել հակազդեցությունը ծայրահեղականությանն ու հակապետական ​​գործունեությանը:

Օրենսգրքում նոր փոփոխությունների համաձայն՝ Բելառուսը քրեական պատասխանատվություն է սահմանում ահաբեկչության խթանման, երկրի զինված ուժերի վարկաբեկման և պետական ​​գաղտնիքի պաշտպանության պահանջները խախտելու համար։ Սակայն այն անձինք, որոնք պատրաստվում էին հարձակվել միջազգային պաշտպանություն ստացող հաստատությունների վրա կամ դիվերսիա իրականացնել, բայց հրաժարվել են իրենց մտադրություններից և նպաստել միջադեպի կանխմանը, ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Բելառուսը միակ երկիրն է Եվրոպայում և ԱՊՀ-ում, որը մահապատիժ է կիրառելու։ Բելառուսի օրենսդրության համաձայն՝ օրենքը չի կիրառվելու կանանց, 18 տարեկանից ցածր անձանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց նկատմամբ:

  • Կիսվել: