Լուկաշենկոն մեկնաբանել է Լեհաստանի նախագահի՝ Բաքվում իր հետ լուսանկարվելուց հրաժարվելը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Բաքվում կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում լուսանկարվելուց հրաժարվելը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդայի հրաժարումը Բաքվում կլիմայական գագաթնաժողովում միասին լուսանկարվելուց աննկատ է անցել, գրում է РИА Новости-ն։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Դուդայի դեմարշի մասին իմացել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովից և նշել, որ գագաթնաժողովին ներկաներից Լեհաստանի նախագահի բացակայությունը ոչ ոք չի նկատել։
Լուկաշենկոն իր ելույթում միաժամանակ քննադատել է Դուդային Լեհաստանում բնության պահպանման մասին խոսելու համար։ Նա ուշադրություն է հրավիրել Բելովեժսկայա Պուշչայում գտնվող ցանկապատի վրա, որը, ըստ նրա, հանգեցնում է կենդանիների մահվան։ Լուկաշենկոն հավելել է, որ ինքը չի կենտրոնացել այս հակասության վրա, թեև դա արձանագրել է իր մտքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայության պատճառով հրաժարվել էր նկարահանվել Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP-29) մասնակիցների համատեղ լուսանկարից։